Բրիտանացիներին Թուրքիայից արտաքսել են ահաբեկիչներին օգնելու համար


19:26 , 7 սեպտեմբեր, 2015

Replik.am-ը գրում է.

Բրիտանական Vice News հեռուստաընկերության երկու աշխատակիցները` թղթակից Ջեյկ Հանրահանը և օպերատոր Ֆիլիպ Պենդլբերին արտաքսվել են Թուրքիայից, հայտնում է Anadolu գործակալությունը:

Այս լրագրողներին Թուրքիայում մեղադրում են ահաբեկչությանը նպաստելու, Քրդական աշխատավորական կուսակցության հետ համագործակցելու մեջ: Ավելի վաղ հայտնվում էր, որ Հանրահանը և Պենդլբերին ձերբակալվել են բողոքի ակցիա լուսաբանելու ժամանակ: