19:32 , 7 սեպտեմբեր, 2015
Tert.am-ը գրում է.
Սեպտեմբերի 8-ին Փարիզում կայանալիք՝ Մերձավոր Արևելքում ազգային և կրոնական փոքրամասնությունների դեմ բռնությունների կանխարգելմանը նվիրված միջազգային համաժողովին մասնակցելու նպատակով արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը կմեկնի Փարիզ:
Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից և տեղեկացնում, որ համաժողովին հրավիրվել են շուրջ վեց տասնյակ երկրների արտգործնախարարներ։