Երեկ զոհված զինվորն ինքնասպանություն է գործել. ՔԿ


19:06 , 7 սեպտեմբեր, 2015

 Երեկ զոհված զինվորն ինքնասպանություն է գործել. ՔԿYerkir.am-ը գրում է.

Երրորդ կայազորային քննչական բաժնում, ինքնասպանության հասցնելու դեպքի առթիվ, հարուցվել է քրեական գործ:

2015թ. սեպտեմբերի 6-ին՝ ժամը  01:45-ի սահմաններում, N զորամասի պահպանության տակ գտնվող մարտական դիրքում հայտնաբերվել է նույն զորամասի ժամկետային զինծառայող շարքային Նարեկ Արտյոմի Հարությունյանը՝ ստորին ծնոտի շրջանում հրազենային մարմնական վնասվածքով: Ըստ նախնական տվյալների՝  Ն.Հարությունյանը  մահացու հրազենային վնասվածքը հասցրել է ինքը:

Կատարվում է նախաքննություն:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ  և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։