17:07 , 7 սեպտեմբեր, 2015Ինչպե՞ս են մարդիկ իրենք իրենց ավելի թույլ դարձնում ու վատնում իրենց կենսական էներգիան: Ահա 10 հոգեբանական անցքեր, որոնք դատարկում են մեզ:

Ամեն անգամ, երբ Դուք ինչ-որ բան եք ձեռնարկում, բայց ավարտին չեք հասցնում դա, միայն նյութական ռեսուրսներ չէ, որ զուր վատնում եք: Հոգեկան աշխարհում, ինչպես համակարգչում, շարունակում է գործել անավարտ պրոցես, որը չի գիտակցվում, բայց միևնույն ժամանակ շարունակում է խլել ուժեր և ուշադրություն: Այս կետի մեջ կարելի է ներառել նաև խոստանալն ու խոստումը չկատարելը, պարտքով փող վերցնելը, այդ փողով գործ սկսելն ու կիսատ թողնելը, ինչպես նաև Ձեր ուժերից վեր պարտականություններ ստանձնելը:
Երբ մարդը ստում է, նա ստիպված է մեծ քանակությամբ էներգիա վատնել՝ մտացածին կերպարները պահպանելու համար: Բացի դրանից, ճկվում է կոկորդի ու սրտի չակրաների հոսքը: Դրա համար էլ ասում են՝ «ճկել հոգին», որովհետև ստից այն իրոք ճկվում է: Պետք է պայքարել երեսպաշտության, ինքնախաբեության դեմ:
Մարդը բաց էներգետիկ համակարգ է: Եթե այն մեկուսացնեք, այն կսկսի թուլանալ նույն կերպ, ինչպես դա լինում է շրջափակված քաղաքի, նավահանգստի կամ էլ պետության հետ: Ֆիզիկապես, տնտեսապես ու նույնիսկ տեղեկատվական առումով մեկուսացրեք ինչ-որ օբյեկտ, և այն կսկսի թուլանալ:
Դա տեղի է ունենում, երբ հրաժարվում եք հոգեհարազատ կապերից, մոռանում եք նախնիներին, արհամարհում եք հարազատ հողն ու հայրենիքը, նեղանում եք մարդկանցից, կյանքից ու ինչ-որ այլ բաներից: Երբ մարդը ներառված չէ ինչ-որ համայնքի կամ էլ մարդկանց խմբի մեջ, նա սկսում է թուլանալ: Աստծո կամ էլ մշակութային էգրեգորի հետ կապի կորուստը նույնպես հանդիսանում է կենսական էներգիայի կորստի պատճառ:
Վախից ու անվստահությունից առաջանում են նույն երևույթները, ինչ նեղանալուց: Բացի դրանից, անտեղի վատնվում էն էներգետիկ ռեսուրսներ, որովհետև նման հոգեվիճակներում օրգանիզմն ասես պատերազմի մեջ լինի ու պատրաստ է կամ պայքարել, կամ փախուստի դիմել, իսկ դա հյուծում է:
Երբ մարդը ծանրաբեռնում է իրեն աշխատանքով կամ էլ չափից շատ ապրումներ է ունենում, ապա դա արագորեն վատնում է նրա կենսական ուժերը: Տեղեկատվության վերլուծության համար ուղեղը մեծ քանակությամբ էներգիա է ծախսում, անիմաստ ապրումների վրա անտեղի վատնվում են հորմոններ, որոնց պակասն էլ հանգեցնում է երիկամային անբավարարվածության:
Եթե քնեք սխալ ժամերի կամ էլ ոչ բավականաչափ երկար, օրգանիզմը չի հասցնի վերականգնել ուժերը, ինչի արդյունքում կսկսվեն կուտակվել տոքսիններ, կխախտվեն բիոռիթմերը, իսկ ուղեղը կսկսի գերծանրաբեռնվել չյուրացված տեղեկատվությամբ:
Այս ամենը ստիպում է մեր օրգանիզմին ռեսուրսներ ծախսել տոքսինների վնասազերծման ու դուրսբերման համար, ծանրաբեռնում է նյարդային համակարգի, երիկամների ու աղեստամոքսային տրակտի աշխատանքը:
Սա Ձեզ կարող է աննշան բան թվալ, բայց խոսելու վրա մենք մեծ քանակությամբ էներգիա ենք վատնում և հաճախ իզուր: Այն հատկապես զգալի է դառնում լռության պրակտիկայով զբաղվելուց հետո:
Այս կետի մեջ ներառվում են մեր շրջապատի տհաճ ու վնասակար մարդիկ, գեոպաթոգեն գոտիները, արդյունաբերական աղտոտվածությունը, տրավմաներն ու այլ բնույթի վնասվածքները:
Սեքսի ոլորտում ցածր կուլտուրան ու տեղ գտնող պրոցեսները չընկալելը հանգեցնում են նրան, որ մարդը լարում է իր ռեզերվներն ու հյուծում է ինքն իրեն սերմի պարբերական կորուստներով, իսկ դրա վերականգնման համար հսկայական քանակությամբ էներգիա է պահանջվում:
Այս ամենչի մասին ավելի մանրամասն կարելի է կարդալ Մանտեկ Չիայի գրքում, ձեռնաշարժության դեմ պայքարի թեմային նվիրված ֆորումներում, ինչպես նաև պոռնոգրաֆիայի տղամարդ դերասանների կենսագրություններում: Իրականում սա էներգիայի ամենամեծ կորուստն է, որի վնասն առավելագույնն է, բայց ժամանակակից բժշկությունը թաքցնում է դա: