Ադրբեջանի և Թուրքիայի նախագահները հեռախոսազրույց են ունեցել


16:44 , 7 սեպտեմբեր, 2015

Tert.am-ը գրում է.

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։

Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, Ադրբեջանի ղեկավարը նշել է, որ ցավում է Հաքքարի նահանգում տեղի ունեցած ահաբեկչական գործողության համար, ինչի հետևանքով բազմաթիվ զինվորականներ են զոհվել ու վիրավորվել։

Ալիևը հայտարարել է, որ «Ադրբեջանը դատապարտում է այդ ահավոր ահաբեկչությունը»։

Էրդողանը երախտագիտություն է հայտնել ադրբեջանցի գործընկերոջը՝ ցուցաբերած ուշադրության համար։

Պետությունների ղեկավարները կարծիքներ են փոխանակել  երկկողմ հարաբերությունների տարբեր ոլորտների առնչությամբ։