Հինդուիզմի հետևորդները նշել են Կրիշնայի հայտնության տոնը


16:30 , 7 սեպտեմբեր, 2015

10Araratnews.am-ը գրում է.

Հինդուիզմի հետևորդները, որոնց թիվն աշխարհում հասնում է մեկ միլիարդի, նախօրեին նշել են Կրիշնայի` Շրի Կրիշնա Ջանմաշթամի հայտնության տոնը: Ջանմաշթամին այս կրոնի հետևորդների ամենահայտնի տոներից մեկն է:

Կրիշնայի հայտնության 5 հազար տարիները չեն փոխել  տոնի նկատմամբ հետևորդների սպասումները: Հնդկաստանում, որտեղ հինդուիզմի հետևորդ է բնակչության ճնշող մեծամասնությունը, մարդիկ օրը նշում են տաճարներում, Կրիշնային մատուցում են քաղցրավենիք, մրգեր, ծաղիկներ, լույսեր, երգեր ու պարեր: Բացի այդ, տներն ու քաղաքները զարդարվում են լույսերով: