09:20 , 28 նոյեմբեր, 2012
Ժողովուրդների ճակատագրի աստղը պետք է փնտրել ոչ երկնքի վրա, այլ նրանց կրծքի տակ-նրանց նկարագրի մեջ:
Իսկ նկարագիրն այն է, ինչ որ ստեղծում են տվյալ երկրի աշխարհագրական դիրքն ու պատմությունը: Ժողովրդի ոգին է նկարագիրը, «որ ենթական արտահայտում է իր հոգեւոր ստեղծագործության միջոցով:
Ամեն նկարագիր իր հիմնական գիծն ունի, որը նրբերանգավորում ու շեշտում է ենթակայի հատկությունները և իշխում նրանց վրա:
Ո՞րն է հայկական նկարագրի հիմնական գիծը©
-Լրջությունը, հայի մտավոր և բարոյական լրջությունը, որն ամեն բանից առաջ ծանրախոհություն է ենթադրում:
Խոսքիս ճշմարտությունը վճռապես հաստատում են`
-Հայ ժողովրդի գործերի հազարամյա վկան` իր պատմությունը եւ իր էպոսը, որի հերոսների բարքն ու գործերը խոր հարգանք են պարտադրում,
-Իր հեթանոս աստվածները, որոնց նա օժտել է իր հոգեգծերով,
-Վերջապես, իր ինքնատիպ ճարտարապետությունը, որի կոթողները՝ շեն թե կիսավեր, կնմանվեն հսկաների, որոնք, հայոց երկնքի տակ նստած, ձեռն ի ծնոտ` կարծես աշխարհի բաներն են խոկում:
Այո, լուրջ է հայը` մտաբարոյապես:
Եվ հենց այդ բախտորոշ հոգեգծով էլ պայմանավորեց իր քաղաքական ճակատագիրը:
ԱՅՍՊԵ՛Ս Է ԱՍԵԼ ՆԺԴԵՀԸ: