Թուրքական զինուժը ենթարկվել է հարձակման


15:53 , 7 սեպտեմբեր, 2015

Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրել է Քրդստանի բանվորական կուսակցության (PKK) զինյալներին՝ երկրի հարավարևելյան Հաքքարի նահանգում գիշերվա արյունալի դեպքերի համար: Զոհված և վիրավոր զինվորների թվի մասին պաշտոնական Անկարան դեռևս լռում է:
«Նրանք (PKK-ն) չցանկացան գնալ խաղաղ կարգավորման, ընտրեցին հայրենիքի դավաճանության ուղին: PKK-ն խաղաղ բանակցություններ գործընթացի ժամանակահատվածում կուտակեց զենք և զինամթերք երկրի հարավ-արևելքում, մասամբ նաև արևելքում և այժմ օգտագործում է այն պետության դեմ՝ ցանկանալով կազամաքանդել Թուրքիան», - այսօր ասել է Էրդողանը:
Թուրքիայի գլխավոր շտաբը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ ասվում է , որ սեպտեմբերի 7-ի վաղ առավոտյան թուրքական զինուժը ենթարկվել է հարձակման: Հաղորդագրության մեջ նշվում է, որ կան զոհեր և վիրավորներ, սակայն գլխավոր շտաբը զերծ է մնացել հրապարակել կորուստների մասին թվեր:
Վարչապետ Ահմեդ Դավութօղլուն, ով գտնվում էր քաղաք Կոնյաում՝ ֆուտբոլի ազգային հավաքականի խաղը դիտելու համար, հապճեպ վերադարձել է Անկարա և հրավիրել արտակարգ անվտանգության խորհրդի նիստ, որտեղ հանդիպել է գլխավոր շտաբի պետ, գեներալ Հուլուսի Աքարի և Ազգային հետախուզական գործակալության (MIT) քարտուղար Հաքան Ֆիդանի հետ: Խորհրդակցությունը տևել է երկու ժամ և առանց որևէ հրապարակային հայտարարության ավարտվել է: