15:26 , 7 սեպտեմբեր, 2015Panorama.am-ը գրում է.
ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Ծովակ գյուղի մոտ տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի արդյունքում երեք զինծառայողների մահվան դեպքի առթիվ:
ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ սեպտեմբերի 5-ին` ժամը 22:30-ի սահմաններում, «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենան Գեղարքունիքի մարզի Ծովակ գյուղի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ծառին:
Վթարի պատճառով ստացած մարմնական վնասվածքներից ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող կապիտան Տարոն Միքայելի Սեդրակյանը մահացել է, մայոր Գրիգոր Սամվելի Սահակյանը և ենթասպա Գևորգ Ավետիքի Վարդանյանը մահացել են քիչ անց՝ ՀՀ ՊՆ Վարդենիսի կայազորային զինվորական հոսպիտալում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ