15:39 , 7 սեպտեմբեր, 2015
Երբ նայում էի, թե ովքեր են միացել «Հայկական վերածնունդ» հասարակական-քաղաքական միավորմանը, նկատեցի, որ «Գեղամա» ՀԿ-ն է միավորվել նորաստեղծ հասարակական-քաղաքական միավորմանը: Լինելով «Գեղամա երիտասարդական տարածքային ասոցիացիա» ՀԿ նախագահ՝ փորձեցի իմանալ, թե ովքեր են «Գեղամա» ՀԿ-ի հիմնադիրները, բայց երբ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի էլեկտրոնային համակարգից փնտրեցի այդ տեղեկատվությունը, պարզվեց, որ նման ՀԿ գոյություն չունի: Անմիջապես փորձեցի նաև մյուս միավորված ՀԿ-ները փնտրել իրավաբանական անձանց պետական ռեգիստրի էլեկտրոնային համակարգից, այս դեպքում պարզվեց, որ ներկայացված ՀԿ-ների մեծ մասը նույնպես գոյություն չունի: Հարց է առաջանում, իսկ գոյություն ունեցող ներկայացված ՀԿ-ները տեղյա՞կ են, որ իրենք համալրել են նորաստեղծ միավորումը, որն իր գործունեությունը սկսել է սուտ տեղեկատվություն տարածելով:
Կից նյութն` այստեղ