Օգոստոսին հուլիսի նկատմամբ գնաճը չնչին է


14:58 , 7 սեպտեմբեր, 2015

2015-ի օգոստոսին նախորդ տարվա օգոստոսի համեմատ գրանցվել է 3,6 տոկոս գնաճ, իսկ այս տարվա` 2015-ի նախորդ ամսվա` հուլիսի նկատմամբ գրանցվել է չնչին` 0,1 տոկոս գնաճ, ինչը պայմանավորված է հիմնականում պարենային ապրանքների 0,3 տոկոս գնաճով: Այս ցուցանիշներն է հրապարակել Ազգային վիճակագրական ծառայությունը: