13:16 , 7 սեպտեմբեր, 2015
Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե Դել Բոսկեն ցավով է ընդունում այն փաստը, որ երկրպագուները սուլոցներ են հասցեագրում Խերարդ Պիկեին:
«Ցավալի է լսել Պիկեին հասցեագրված սուլոցները: Երկրպագուների կողմից դա սխալ և տգեղ քայլ է, քանի որ նրանք սուլում են Իսպանիայի հավաքականի ֆուտբոլիստին:
Եթե նրանք ուշադիր հետևել են Սլովակիայի ընտրանու դեմ հանդիպմանը, ապա կարող էին տեսնել, թե որքան գերազանց խաղ անցկացրեց Խերարդը»,- Marca-ն մեջբերում է Դել Բոսկեի խոսքերը: