14:06 , 7 սեպտեմբեր, 2015
Araratnews.am-ը գրում է.
Ադրբեջանը Հայաստանի Տավուշի մարզին սահմանակից Թովուզի շրջանում, որտեղից առավել շատ են գնդակոծվում հայկական բնակավայրերը, կառուցում է, այսպես կոչված, անվտանգության պատ, դրա մասին հաղորդում է APA գործակալությունը:
Տեղեկութայն համաձայն` պատը կառուցվելու է բնակելի շենքերի և սոցիալական օբյեկտների շուրջ: Ներկայում մոտ 700-800- մետրոնոց պատ կառուցվել է Ալիբեյլի գյուղի մոտ, 500 -մետրանոց` Խաջալիի շուրջ: