Ռուսաստանը հրաժարվել է դառնալ ՕՊԵԿ-ի անդամ


14:56 , 7 սեպտեմբեր, 2015

92341Նավթ արտահանող երկրների կազմակերպությունը (ՕՊԵԿ) առաջարկել է Ռուսաստանին մտնել իր կազմի մեջ, սակայն երկիրը որոշել է մնալ որպես դիտորդ։ Այս մասին հայտնել է «Ռոսնեֆթի» ղեկավար Իգոր Սեչինը՝ փոխանցում է TASS գործակալությունը։

Մերժման պատճառներից մեկը դարձել է այն, որ նավթի ռուսական շուկան գրեթե ամբողջությամբ մասնավորեցված է, և ռուսական կառավարությունը չի կարող ուղիղ կառավարել այն, ինչպես դա անում են ՕՊԵԿ-ի երկրներում։ Մեկ այլ պատճառ են տեխնոլոգիական տարբերությունները նավթի արդունահանման մեթոդներում։

Միջազգային գնահատականներով՝ Ռուսաստանում վառելանյութի պոտենցիալ պաշարները գերազանցում են ԱՄՆ և Մերձավոր Արևելքի նավթի պաշարները։