Ահազանգ. Որոշ մանկապարտեզների խմբերում երեխաների թիվը գերազանցում է թույլատրելի սահմանը


12:48 , 7 սեպտեմբեր, 2015

Ահազանգ. Որոշ մանկապարտեզների խմբերում երեխաների թիվը գերազանցում է թույլատրելի սահմանըPanorama.am-ը գրում է.

Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցությունն ահազանգում է, որ մանկապարտեզների խմբերում երեխաների թիվը գերազանցում է թույլատրելի սահմանը: Խմբակցության տարածած հաղորդագրության համաձայն, այսօր երևանի քաղաքապետի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ 105 սիրիահայ երեխաներ արտահերթ ընդգրկել են մանկապարտեզներում:

«Իհարկե ողջունելի է, սակայն ընդունվածների մեջ քիչ չեն նաև նրանք, ովքեր ինչ որ կոռուպցիոն ձևերով այս գործը հաջողացնում են ու իրենց սրտից մեծ քար են գցում, բայց շատ ծնողներ հերթագրվելով և ոչ մի ձև չգտնելով, տարիներ են սպասում իրենց երեխայի հերթը հասնելուն: Այս ծնողների մեջ մեծ թիվ են կազմում այն մայրերը, որոնք իրենց ընտանիքի գոյությունը պահպանելու համար ստիպված պետք է աշխատեն, իսկ երեխային խնամող չունեն:

Գործող մանկապարտեզները ծանրաբեռնված են, որոշ խմբերում երեխաների խտությունը թույլատրվածից մեծ է, որոշ տեղերում 40-ից բարձր, խմբում կրթությունը կազմակերպելու պարտականությունը դրված է մեկ դաստիարակի և խնամքը՝ մեկ դայակի վրա: Միայն պատկերացրեք՝ 3-6 տարեկանների որոշ խմբերում 40 երեխա, հիշեցնեմ, որ աշխատավարձն էլ նվազագույնն է: Հաճախ այդ երեխաները քնելու տեղ չեն ունենում: Ոչ մեկը բարոյական իրավունք չունի այդ դաստիարակից պահանջել ավելին, քան երեխաների անվտանգությունն ապահովելն է, որի համար էլ են շնորհակալ լինում ծնողները»,-ասված է հաղորդագրության մեջ: Խմբակցությունից նշում են, որ մանկապարտեզների որոշ տնօրեններ էլ օգտվելով այս վիճակից՝ որոշ դեպքերում ստիպված «լավություն» են անում: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ