12:28 , 7 սեպտեմբեր, 2015
Lurer.com-ը գրում է.
Բրազիլիայում տեղի ունեցած ավտոբուսի վթարի հետևանքով 14 մարդ զոհվել է, շուրջ 30-ը՝ վիրավորվել:
Ավտոբուսի մեջ մոտ 50 ուղևոր է եղել:
Ինչպես հայտնում են տեղական ԶԼՄ-ները, ավտովթարի պատճառները դեռևս չեն հաստատվել: Տուժածները տեղափոխվել են հիվանդանոցներ: