11:54 , 7 սեպտեմբեր, 2015
Tert.am-ը գրում է.
Հնդկաստանում կայծակի հարվածից 23 մարդ է մահացել, հաղորդում է gazeta.ru-ն։
Նշվում է, որ հնդկական Անդհրա-Պրադեշ նահանգում ուժգին տեղումներ են եղել։
Զոհերի մեծամասնությունը գյուղերի բնակիչներ են, որոնք մահացել են դաշտային աշխատանքների ժամանակ։
Բացի այդ, բնական աղետի հետևանքով կասեցվել է կրիկետի կանանց թիմերի խաղը։ Կայծակը հարվածել է ծառին, որը գտնվել է մարզադաշտի հարևանությամբ։