11:08 , 7 սեպտեմբեր, 2015
Երևանի Ներքին Շենգավիթ թաղամասի 16-րդ փողոցի տներից մեկի բնակիչ, 2012թ. ծնված Է. Բ.-ը սեպտեմբերի 6-ին` ժամը 20.43-ին, թունավորման նախանշաններով տեղափոխվել է «Մուրացան» ԲԿ: Ինչպես տեղեկացնում են ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից, բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար: