Կառավարության անվտանգության աշխատակիցը գլխի շրջանում է վիրավորում ստացել


10:50 , 7 սեպտեմբեր, 2015

 Կառավարության անվտանգության աշխատակիցը գլխի շրջանում է վիրավորում ստացելYerkir.am-ը գրում է.

Արդեն տեղեկացրել ենք, որ ՀՀ կառավարության անվտանգության աշխատակիցներից մեկն այսօր առավոտյան ինքնասպանության փորձ է կատարել: Նրան տեղափոխել են  Առաջին համալսարանական հիվանդանոց:

Yerkir.am-ի հետ զրույցում հիվանդանոցի գլխավոր բժիշկ Կարեն Սահակյանը հայտնեց, որ տուժածն իրենց մոտ է տեղափոխվել գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքով: Այժմ նրան վիրահատում են, վիճակը գնահատվում է ծանր: