Բրիտանացի գիտնականները կարողանում են որոշել մարդու ծերացման արագությունը


10:20 , 7 սեպտեմբեր, 2015

23190Բրիտանացի գիտնականները մշակել են թեստավորման ալգորիթմ, որը հնարավորություն է տալիս որոշելու, թե ինչ արագությամբ է ծերանում մարդը: Այս մասին հայտնում է korrespondent.net-ը:

Թեստը հիմնված է մկանների և ուղեղի հյուսվածքում հարյուրավոր տարբեր գեների ուսումնասիրության վրա: Համեմատելով դրանց վիճակի մասին տվյալներն առողջ 60-ամյա և երիտասարդ մարդկանց դեպքում՝ գիտնականները պատկերացում են կազմել, թե ինչ տեսք ունի ծերացման իդեալական մոդելը:

Թեստը նաև հնարավորություն է տալիս այդ մոդելին համապատասխան պարզել մարդու փաստացի տարիքի և նրա մարմնի կենսաբանական տարիքի տարբերությունը: Որոշ դեպքերում այդ 2 ցուցանիշների տարբերությունը եղել է մինչև 15 տարի:

Թեստը նաև օգնում է պարզել մարդու նախատրամադրվածությունը գենետիկ հիվանդությունների նկատմամբ՝ նշում են այն մշակողները: