10:00 , 7 սեպտեմբեր, 2015
Yerkir.am-ը գրում է.
Yerkir.am-ի տեղեկություններով քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել կառավարությունում. անվտանգության աշխատակիցներից մեկը ինքնասպանության փորձ է կատարել: Տղամարդու վիճակը ծանր է, նրան Շտապօգնության մեքենայով արագ տեղափոխել են հիվանդանոց:
Yerkir.am-ի հետ զրույցում հիվանդանոցի գլխավոր բժիշկ Կարեն Սահակյանը հայտնեց, որ տուժածն իրենց մոտ է տեղափոխվել գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքով: Այժմ նրան վիրահատում են, վիճակը գնահատվում է ծանր:
Թե որն է եղել նման քայլի պատճառը, դեռ հստակ չէ: Մանրամասները կհաղորդենք ավելի ուշ: