Չեխիան ու Իսլանդիան պաշտոնապես դարձան Եվրո-2016-ի մասնակիցներ


09:40 , 7 սեպտեմբեր, 2015

Lragir.am-ը գրում է.

Ֆուտբոլի Եվրոպայի 2016 թվականի առաջնության որակավորման փուլը մոտենում է ավարտին: A, B, H խմբերում կայացել են 8-րդ տուրի խաղերը:

A խմբում Չեխիան 2-1 հաղթել է Լատվիային, Թուրքիան՝ 3-0 Հոլանդիային, Իսլանդիա-Ղազախստան խաղն ավարտվել է 0-0: Իսլանդիան ու Չեխիան հավաքել են 19 միավոր և պաշտոնապես ապահովել Եվրո-2016-ի ուղեգիրը: Անցումային խաղերի հնարավորություն տվող 3-րդ տեղի համար պայքարում են Թուրքիան, որն ունի 12 միավոր և Հոլանդիան, որն ունի 10 միավոր:

B խմբում առաջատար Ուելսը 0-0 է խաղացել Իսրայելի հետ, Բելգիան 1-0 առավելության է հասել Կիպրոսի նկատմամբ, Բոսնիան 3-0 ջախջախել է Անդորրային: Ուելսն ունի 18, Բելգիան՝ 17 միավոր: Երրորդ տեղում գտնվող Իսրայելն ունի 13 միավոր:

H խումբ. Իտալիա-Բուլղարա 1-0, Նորվեգիա-Խորվաթիա 2-0, Մալթա-Ադրբեջան 2-2: Իտալիան ունի 18, Նորվեգիան՝ 15, Խորվաթիան 14 միավոր:

Հավաքականներին մնացել են անցկացնել 2 խաղ: