09:00 , 7 սեպտեմբեր, 2015
Tert.am-ը գրում է.
Թուրքիայում գիշերը մի քանի երկրաշարժ է տեղի ունեցել։
Ինչպես տեղեկացնում է «Հուրրիյեթ» թերթի կայքը, առաջին ցնցումը՝ 4.5 մագնիտուդ ուժգնությամբ, տեղի է ունեցել Բինգյոլում, իսկ երկրորդը՝ 4.4 մագնիտուդ ուժգնությամբ՝ Էլազիգ նահանգում:
Առաջին երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվել է 2.4 կմ խորությամբ։
Ժամը 03:55-ին ցնցումներ են գրանցվել նաև Վանի Էրմիշլեր գյուղում: Ցնցումների ուժգնությունը կազմել է 3.3 բալ, իսկ հիպոկենտրոնը գտնվել է 5 կմ խորությամբ:
Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չեն հաղորդվում: