Նա հավատարիմ ամուսին է, սիրող հայր, բայց ժամադրության է գնում ամուսնացած մի կնոջ հետ


07:33 , 7 սեպտեմբեր, 2015

Ջարեդ Ուիլսոնն արդեն քանի տարի երջանիկ ապրում է կնոջ հետ։ Իր ինտերնետ–բլոգում նա գրում է. «Ես կցանկանայի մեղքերիս թողություն տալ։ Ես հանդիպում եմ մի կնոջ հետ, չնայած նրան, որ նա ամուսնացած է։ Նա անկրկնելի է։ Գեղեցիկ, խելացի, ուժեղ, նրա սերը Աստծո հանդեպ անսահման է։ Ես պաշտում եմ նրա հետ ռեստորան կամ կինո գնալ և պարբերաբար հիշեցնում եմ, թե որքան գեղեցիկ է նա։ Ես չեմ հիշում, թե վերջին անգամ երբ եմ 5 րոպեից ավել զայրացել նրա վրա։ Այդ կնոջ ժպիտն ինձ ամեն օր ոգեշնչում է։

Երբեմն նա անսպասելի դիմավորում է ինձ աշխատանքից հետո, երես տալիս` ընթրիքին համեղ ուտեստներ պատրաստելով։ Ես անսահաման երջանիկ եմ, որ հանդիպել եմ նրան։ Չնայած նրան, որ նա ամուսնացած է։ Փորձեք և դուք գտնել ձեր սերը։ Այն երջանկությունը, որ նա կբերի ձեզ, կփոխի ձեր կյանքն ընդմիշտ։

Ներեցեք, ես նշեցի՞, որ այդ կինն ԻՄ կինն է։ Իսկ դուք ի՞նչ մտածեցիք։ Քո կյանքը չի ավարտվում, երբ դու ամուսնանում ես, հակառակը` այն նոր–նոր է սկսվում։ Ես առաջվա պես իմ կնոջը ժամադրության եմ հրավիրում, չնայած նրան, որ արդեն վաղուց ամուսիններ ենք։ Եթե կինն ինչ-որ ժամանակ ասել է «այո», դա դեռ չի նշանակում, որ դու զավթել ես նրան։ Երբեմն հարաբերությունները սառում են հենց այն պատճառով, որ զույգերը դադարում են ամեն օր նորովի բացահայտել միմյանց։

Երբ մենք հանդիպում ենք մեկին, մենք նրան սկսում են ճանաչել տարբեր կողմերից և դրանից անասելի հաճույք ենք ստանում։ Ինչո՞ւ դա դադարեցնել։ Ես չեմ ուզում։ Այն զգացողութունը, որ մենք ունեցել ենք առաջին ժամադրության ժամանակ, աննկարագրելի էր։ Բայց չէ՞ որ այն կարելի է վերադարձնել շատ տարիներ անց։ Փորձեք հիշել, թե ոնց եք հանդիպել առաջին անգամ։ Ձեր հարաբերությունները կտրուկ կփոխվեն։ Շփումն ու միմյանց նկատմամբ հետաքրքրությունը երջանիկ ամուսնական կյանքի բանալիներն են։ Միմյանց առաջ բացելով սրտերը՝ դուք միասին կմնաք հավերժ։ Ես կոչ եմ անում քեզ սկսել հանդիպել քո կնոջ հետ, ողջ սրտով ձգտել նրան և փորձել հասկանալ։ Նա ինչ-որ ժամանակ քեզ «այո» է ասել։ Նորից կանչիր ժամադրության։

Ջարեդ Ուիլսոն։»

Էլ բառեր անհրաժեշտ չեն... Երբեմն սերն աշխատանք է, որը հետո հրաշալի պտուղներ է տալիս։