06:52 , 7 սեպտեմբեր, 2015Օրերից մի օր կնոջ բակում հայտնվեց այս շունը։ Նա վզակապով էր, խնամված էր և կուշտ տեսք ուներ։

Անկոչ հյուրը հանգիստ մտավ կնոջ տուն և ոչ ավել, ոչ պակաս պառկեց հատակին և միանգամից քնեց, այնուհետև արթնացավ և նույն կերպ՝ անձայն հեռացավ։ Կինը շփոթմունքի մեջ էր։

Շունը շարունակում էր գալ նրա մոտ, քնել և հետո հեռանալ։ Այդպես շարունակվեց մի քանի շաբաթ։ Բայց մի օր կինը որոշեց կենդանու վզակապին գրություն ամրացնել` ուղղված նրա տիրոջը։

Նա շատ էր ցանկանում իմանալ, թե ինչու է օտար շունն իր տունն օգտագործում որպես հյուրանոց։ Երբ շունը վերադարձավ նոր գրությամբ, կինը վերջապես իմացավ ճշմարտությունը։
Պատճառը սարսափելի զվարճալի էր։ Գրության մեջ մասնավորապես ասված էր. «Նա ապրում է 6 երեխաներով բնակեցված տանը։ Երեխաներից 2–ը դեռ 3 տարեկան էլ չկան։ Նա ձեր տանն ուղղակի թաքնվում է նրանցից։ Կլինի՞ ես էլ վաղը նրա հետ գամ»։ Կինը երկար ժամանակ չէր կարողանում զսպել ծիծաղը։
