Փարիզի բնակիչներին տարհանել են՝ երեք ավիառումբի պատճառով


04:28 , 7 սեպտեմբեր, 2015

Lurer.com–ը գրում է.

Փարիզի Սենա-Սեն Դենի դեպարտամենտում կիրակի առավոտյան հայտնաբերվել է Երկրորդ համաշխարհային պատերազմից մնացած երեք ռումբ: Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով դեպարտամենտի պրեֆեկտուրային,  միջադեպի արդյունքում ոստիկանությունը որոշել է տարածքից տարհանել 8 հազար մարդու:

Հատուկ գործողության մեջ ներգրավված է եղել ավելի քան 300 ոստիկան:

Հայտնի է, որ ռումբերն արտադրվել են Մեծ Բրիտանիայում, որոնցից յուրաքանչյուրում առկա է 280 կգ պայթուցիկ: