Բրիտանացիները պահանջել են դուրս գալ ԵՄ-ից` հազարավոր միգրանտներից վախենալու պատճառով


02:47 , 7 սեպտեմբեր, 2015

Lurer.com–ը գրում է.

Անցկացված հարցումների արդյունքում բրիտանացիների ավելի քան 50%-ը կողմ է երկրի ԵՄ-ի կազմից դուրս գալուն` եվրոպական երկրներ հազարավոր ներգաղթյալների ներհոսքի պատճառով:

Այս մասին վկայում են սոցհարցման արդյունքները, որոնք հրապարակվել են Mail on Sunday թերթի կողմից:

Հարցմանը մասնակցել է ավելի քան հազար մարդ:

Ինչպես հայտնի է դարձել, մոտ ապագայում Միացյալ Թագավորությունը կընդունի 15 հազար սիրիացի փախստական: Սեպտեմբեր 4-ին Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը խոստացել է ընդունել հազարավոր սիրիացիների, որոնք փախել են երկրից՝ քաղաքացիական պատերազմի պատճառով: