ԻՊ-ի հազարավոր փախստականներ փախստականների հետ հասել են Եվրոպա. ԶԼՄ-ներ


02:27 , 7 սեպտեմբեր, 2015

Tert.am–ը գրում է.

«Իսլամական պետության» ավելի քան 4000 գրոհային եվրոպական երկրներ են հասել` փախստականների քողի տակ:  Корреспондент-ի հաղորդմամբ` այս մասին տեղեկացնում է Sunday Express-ը` վկայակոչելով ԻՊ-ի գործակալին:

Աղբյուրի խոսքով` ԻՊ-ի զինյալները Եվրոպա մեկնող փախստականների հոսքին միախառնվում են Թուրքիայում՝ տեղի մաքսանենգների օգնությամբ, ինչը հաստատել են նաև երկու թուրք մաքսանենգ-փախստական:

Սիրիացի փախստականների հետ ԻՊ-ի զինյալների` Եվրոպա հասնելու մտավախության մասին ավելի վաղ զգուշացրել էր ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը: