Սաուդյան Արաբիան ռմբակոծել է սեփական դեսպանատունը


01:06 , 7 սեպտեմբեր, 2015

22222-400x255Սաուդյան Արաբիայի կոալիցիայի ավիահարվածների հետևանքով Եմենի մայրաքաղաքում ոչնչացվել է ապստամբների գլխավոր ճամբարը, որի ընթացքում վնասվել են նաև դպրոց, ռեստորաններ և դեսպանատներ, հայտնում է Associated Press-ը՝ հղում անելով ականատեսներին:

Ըստ բժշկական ծառայությունների ներկայացուցիչների տվյալների` տուժել է 17 մարդ, ներառյալ դպրոցի երեխաներ:

Անվտանգության ներկայացուցիչները նշել են, որ ավիահարվածներից տուժել են նաև ԱՄ Էմիրությունների և Սաուդյան Արաբիայի դեսպանատների շենքերը: