01:52 , 7 սեպտեմբեր, 2015
Շատ հետաքրքիր հարց է, որ ինձ նույնպես հուզել է ու շարունակում է մտածելու առիթ տալ: Իսկ հիմա անցնեմ հարցին:
Նախ՝ ամուսինը պետք է գիտակցի, որ այլևս մենակ չէ, իր հետ կա մեկը, ում նա սիրել է ու իր կյանքը նրա հետ կապել: Այս մեկը նրան պարտավորեցնում է հաշվի նստել իր հետ: Կինը սիրում է կենտրոնում լինել ու հատկապես սիրված լինել, ինչին միանում է հարգանքը, որ ամուսինը պետք է ունենա: Հաջողակ ամուսին լինելը ոչ թե գումար բերելու, այլ կնոջ հետ կիսվելու, իրար օգնելու մեջ է: Լսել ու օգնել, միմյանց քաջալերել, ահա այստեղ է տղամարդու հաջողությունը: Այս ամենը կարևոր կետ է, որպեսզի ընտանիքը երջանիկ լինի: Երբ բացակայում է միմյանց հետ խոսելու ամենից գլխավոր ասպեկտը, որը պարունակում է երկկողմանի թերություններն ընդունելն ու կենցաղային տարբեր հարցեր, ու այս ամենից է կախված ընտանիքի թե՛ երջանկությունը և թե՛ հաջողությունը: Եթե չկա երկկողմանի սխալների ընդունում, միմյանց զիջելու ոգի և միմյացից ներեղություն խնդրելու փաստը, ապա ձախողում է սպասվում: Իսկ եթե այս կետերն առկա են, ընտանիքը մշտամնա նորոգվում է, ու երկկողմանի պայքարն արագ դադարում է: Donc, on est très heureus !!
Տղամարդն ավելի ամուր էակ է թե՛ հոգեբանական առումով և թե՛ դժվարությունները հաղթահարելու հարցերում, ուստի նրանից շատ բան է կախված՝ ընտանիքի մեջ գեղեցիկ ու հաճելի մթնոլորտ ստեղծելու համար: Կնոջ հետ պետք է լինել անկեղծ, բայց ամեն բան պետք չէ, որ նա իմանա, քանի որ կնոջ հոգեբանությունն այլ կերպ է ընկալում, ու ամենից կարևոր կինը սիրում է վստահված լինել: Հետո կինը սիրում է, որ նրան հիշեցնեն առաջին հանդիպումն ու գեղեցիկ պահերը, որ միշտ նորոգիչ ու ավելի աշխույժ ընտանիքի վերածելու ուժ է ընդգրկում իր մեջ:
Վերջապես կնոջ գեղեցկությունը մի անբացատրելի բան է, որ մեզ` տղամարդկանց ներքնապես զարդարում է ու հարմոնիկ դաշտ է ստեղծում մեր սրտի ձեղնահարկում, ինչպես նաև մեզ կախվածության մեջ է պահում:
Շարունակելի.....