13:40 , 6 սեպտեմբեր, 2015
Tert.am-ը գրում է.
Սեպտեմբերի 6-ին` ժամը 01:45-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում տեղի ունեցած արտակարգ պատահարի արդյունքում մահացել է ՊԲ զինծառայող, 1996թ. ծնված Նարեկ Արտյոմի Հարությունյանը, տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ տարածած մամուլի հաղորդագրությունում:
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
«ԼՂՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում մահացած զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին»,– ԼՂՀ ՊՆ մամուլի հաղորդագրությունում: