Դիարբեքիրի Սուր քաղաքում բախումներ են ընթանում քուրդերի ու թուրքական բանակի միջև


11:35 , 6 սեպտեմբեր, 2015

Դիարբեքիրի Սուր քաղաքում այսօր առավոտյան բախում է տեղի ունեցել PKK- ի քաղաքային կառույց համարվող Հայրենական հեղափոխական շարժման (HDW-H) և թուրքական հատուկջոկատայինների միջև: Փոխհրաձգությունը սկսվելուց կես ժամ հետո այն հանկարծակի դադարեցվել է, և րոպեներ անց , հրթիռակոծվել է Սուր քաղաքում տեղակայված հատուկջոկատայինների շենքը: Հրթիռակոծության արդյունքում զոհվել է երկու և վիրավորվել երեք հատուկջոկատային: Հրթիռակոծությունը դադարեցվել է երբ օդից օգնության է հասել թուրքական ռազմական ուղղաթիռը: Սուրի փողոցները գրեթե անանցանելի են ռազմական տեխնիկայի համար, քանի որ փորված են հսկայական փոսեր: