Արամ Ա-ն Աթենքում հանդիպումներ է ունեցել քրիստոնյա և իսլամ հոգևոր պետերի հետ


23:36 , 5 սեպտեմբեր, 2015

Tert.am-ը գրում է.

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետը սեպտեմբերի 4-ին Աթենքում հանդիպումներ է ունեցել միջկրոնական համագումարի մասնակից քրիստոնյա և իսլամ հոգևոր պետերի և Սաուդյան Արաբիայի պետության ներկայացուցչի հետ. տեղեկացնում է Կիլիկիո կաթողիկոսության պաշտոնական կայքը:

Նորին Սրբությունը նաև հանդիպումներ է ունեցել Հունաստանի հայոց առաջնորդ Գերշ. Տ. Խորեն Արք. Տողրամաջյանի, ազգային վարչության և թեմի ներսում գործող թեմական կառույցների հետ:

Հանդիպումների ընթացքում քննարկվել են միջկրոնական, Միջին Արևելքի ներկա կացության, ինչպես նաև հունահայոց թեմի կապված հարցեր ու ծրագրեր:

Համագումարի աշխատանքներին զուգահեռ, Արամ Ա  կաթողիկոսը նաև հարցազրույցներ է ունեցել հունական, հայկական ու միջազգային թերթերի և լրատվական գործակալության ներկայացուցիչների հետ: Հարցազրույցներում առավելապես ընդգրկվել են Միջին Արևելքի ու իսլամ ծայրահեղականության և կրոնների գործակցության կապված հարցեր: