22:55 , 5 սեպտեմբեր, 2015Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի կազմակերպմամբ` սեպտեմբերի 6-ին` ժամը 12:30-ին, Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցում տեղի կունենա հոգեհանգստի արարողություն և մոմավառություն՝ ի հիշատակ ՊԲ պայմանագրային զինծառայողներ Մարատ Ռուդոլֆի Խաչանյանին և Արման Վաչագանի Ստեփանյանին:
«Հոգեհանգստի արարողությունը կանցկացվի Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի գլխավորությամբ: Եկե՛ք միասին մեր մասնակցությամբ հարգանքի տուրք մատուցենք մեր հերոսներին»
Հակառակորդի կողմից ձեռնարկված գործողության արդյունքում սեպտեմբերի 4-ին` ժամը 17:00-ի սահմաններում, մարտական խնդիր կատարելու ժամանակ զոհվել են պաշտպանության բանակի պայմանագրային զինծառայողներ Մարատ Ռուդոլֆի Խաչանյանը և Արման Վաչագանի Ստեփանյանը: