23:19 , 5 սեպտեմբեր, 2015
Yerkir.am-ը գրում է.
Պաղեստինցի աղջիկը, ով լաց էր եղել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ զրույցի ժամանակ, բնակության թույլտվություն է ստացել երկրի իշխանություններից. հայտնում է РЕН ТВ-ն:
Միջադեպը տեղի էր ունեցել հուլիսի կեսերին` Մերկելի և փախստականների հանդիպման ժամանակ: Երբ Մերկելը հայտարարել էր, որ բոլոր միգրանտները չեն կարող մնալ Գերմանիայում, 14-ամյա աղջիկը սկսել էր լաց լինել: