22:32 , 5 սեպտեմբեր, 2015
Օրերս Արարատի մարզի Ոսկետափ գյուղում 10 տարեկան տղա երեխա է մահացել: Նշան Գեւորգյանը պարանից ճոճանակ է սարքել, կախել ծառին, ճոճվելու ընթացքում պարանը փաթաթվել է երեխայի վզին, ծնողները չեն հասցրել փրկել նրա կյանքը:
«Հարեւանները ասում են` ճոճանակ է սարքել, ծառից կախել, ճոճանակի վրա տախտակ է դրել, ընկել է, տախտակը պոկվել է, պարանը փաթաթվել է վզին, խեղդվել է: Երկու օր առաջ էր, արդեն հուղարկավորել ենք երեխային»,-ասաց գյուղապետը:
Սերգեյ Աբրահամյանի խոսքով` Նշան Գեւորգյանը մանկահասակ երկու քույր, մեկ եղբայր ունի: Հայրը սանտեխնիկ է, մայրը` տնային տնտեսուհի: