Դմիտրի Խվորոստովսկին բեմ կվերադառնա սեպտեմբերի վերջին


22:24 , 5 սեպտեմբեր, 2015

Դմիտրի Խվորոստովսկին բեմ կվերադառնա սեպտեմբերի վերջին168.am-ը գրում է.

Դմիտրի Խվորոստովսկին, ում մոտ այս հունիսին բժիշկները գլխուղեղի ուռուցք էին հայտնաբերել, պատրաստ է ձեռնամուխ լինել աշխատանքի: Օպերային երգիչը բեմ կվերադառնա այս ամիս ու մասնակցի երեք ներկայացումների, որոնք կցուցադրվեն Նյու Յորքի «Մետրոպոլիտեն օպերայում»:

Բուժման հաջող կուրսից հետո Խվորոստովսկին կխաղա Ջուզեպպե Վերդիի «Տրուբադուր» օպերայում կոմս Դի Լունայի դերում: Նա բեմ դուրս կգա սեպտեմբերի 25-ին, ապա սեպտեմբերի 29-ին ու հոկտեմբերի 3-ին: Այս մասին ասվում է արտիստի պաշտոնական կայքում:

Խվորոստովսկու հետ ներկայացման մեջ հանդես է գալիս նաև Աննա Նետրեբկոն: