Հանգստյան օրերի եղանակի կանխատեսումը


22:16 , 5 սեպտեմբեր, 2015

Replik.am-ը գրում է.

Հանրապետության տարածքում`

6-9-ին շրջանների զգալի մասում, 10-ին հյուսիսային շրջաններում երեկոյան ժամերին և գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:

Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը 6-ի ցերեկը կնվազի 2-3 աստիճանով, այնուհետև նույնքանով կբարձրանա:

Երևանում`

6-9-ին երեկոյան ժամերին և գիշերը սպասվում է ամպրոպ, կա կարճատև անձրևի հավանականություն, 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: