Բրազիլիան CAS-ին խնդրել է կրճատել Նեյմարի որակազրկումը


22:08 , 5 սեպտեմբեր, 2015

neymar-barcelonaAraratnews.am-ը գրում է.

Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիան դիմել է սպորտային վերաքննիչ դատարան՝ բողոքարկելու ազգային հավաքականի հարձակվող Նեյմարի որակազրկումը։ Ֆուտբոլիստը որակազրկվել էր Ամերիկայի գավաթի շրջանակում Կոլումբիայի հավաքականի դեմ խաղում հեռացվելուց հետո, հաղորդում է «UOL News»-ը։Բրազիլացիները կարծում են, որ իրենց կհաջողվի Նեյմարի որակազրկումը մեկ խաղով կրճատել։

Ֆուտբոլիստի որակազրկումը տարածվում է միայն պաշտոնական հանդիպումների վրա։ 23-ամյա ֆուտբոլիստը կարող է օգնել իր թիմին ԱՄՆ-ի և Կոստա-Ռիկայի դեմ ընկերական հանդիպումներում, սակայն բաց կթողնի Աշխարհի 2018 թ. առաջնության որակավորման փուլի՝ Վենեսուելայի և Չիլիի հավաքականների հետ հանդիպումները։