21:33 , 5 սեպտեմբեր, 2015
4 ամիս առաջ լույս աշխարհ եկած արքայադուստր Շառլոտան արդեն 5 մլրդ դոլար է վաստակել իր երկրի համար` իր իսկ հանրաճանաչության շնորհիվ: Այս մասին գրում է Spletnik.ru-ն:
Արքայազն Ջորջը, իր հերթին, երկրի համար 3.6 մլրդ դոլար է վաստակել: Այս առումով առաջատար է փոքրիկների մայրը` Քեմբրիջի արքայադուստր Քեյթը, որը վաստակել է 7.2 մլրդ դոլար:
Պետք չէ մոռանալ, որ Շառլոտան հանրությանն է ներկայացել դեռևս երկու անգամ` իր ծննդյան և մկրտության օրը: Այնպես որ, կասկածից դուրս է, որ նա կշրջանցի մայրիկին: Մանսագետներն այս երևույթն անվանում են «Շառլոտայի էֆեկտ»:


