Սթիվեն Սիգալը իր խնամքի տակ գտնվող հովազին տվել է Չինգիզխանի առաջին կնոջ անունը


19:00 , 5 սեպտեմբեր, 2015

Replik.am-ը գրում է.

Ամերիկացի հայտնի դերասան Սթիվեն Սիգալը դարձել է Հեռավոր Արևելքում բնակվող հովազներից մեկի պահապանը: Խոսքը վերաբերում է Պրիմորիայի «Հովազների Երկիր» անունը կրող ազգային այգու բնակիչներից մեկին:

«Ես ցանկանում եմ իմ դեմքը և անուն օգտագործել հովազներին օգնելու համար»,-ասել է Սիգալը, ով միայն վերջերս է իմացել, որ հովազներն այդ հատվածում ոչնչացման վտանգի առաջ են կանգնած:

Սիգալն իր խնամքի տակ է վերցրել Լեո 16F անունով հովազին` ի պատիվ Չինգիզխանի առաջին կնոջ նրան կնքնելով Queen Borte (Բորտե թագուհի) անունով:  

Սիգալի խոսքերով, այդ անունը հովազին պետք է խիզախություն և ուժ տա, ինչն ուղղակի պարտադիր պայման է ոչնչացման եզրում կանգնած կենդանական տեսակի փրկության համար: