Երկու պայմանագրային զինծառայողները երեկ դիվերսիայի հետեւանքով են զոհվել. Մովսես Հակոբյան


18:46 , 5 սեպտեմբեր, 2015

 Երկու պայմանագրային զինծառայողները երեկ դիվերսիայի հետեւանքով են զոհվել. Մովսես Հակոբյան   Yerkir.am-ը գրում է.

Երկու պայմանագրային զինծառայողները երեկ Լեռնային Ղարաբաղում դիվերսիայի հետեւանքով են զոհվել: Այս մասին քիչ առաջ ՊՆ-ում Yerkir.am-ի հարցին ի պատասխան ասաց ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ Մովես Հակոբյանը:

Ինչպես տեղեկացրել էինք, հակառակորդի կողմից ձեռնարկված գործողության արդյունքում սեպտեմբերի 4-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում մարտական խնդիր կատարելու ժամանակ զոհվել են պաշտպանության բանակի պայմանագրային զինծառայողներ Մարատ Ռուդոլֆի Խաչանյանը և Արման Վաչագանի Ստեփանյանը: