Մոսկվայում տոնում են Քաղաքի օրը


18:39 , 5 սեպտեմբեր, 2015

kreml-rusland-moskou-kremlin-st-basil-s-kathedraal-pictures-606012Araratnews.am-ը գրում է.

Սեպտեմբերի 5-ին Մոսկվայում տոնում են Քաղաքի օրը՝ նվիրված նրա հիմնադրման 868 ամյակին: ՌԴ կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդեւը եւ Մոսկվայի քաղաքագլուխ Սերգեյ Սոբյանինը մասնակցել են հանդիսավոր միջոցառմանը, որը տեղի Է ունեցել Կարմիր հրապարակում, տեղեկացնում Է Արմենպրեսը՝ հղում անելով «Ինտերֆաքս»-ին:«Մենք իրոք հպարտանում ենք Մոսկվայով՝ աշխարհի գեղեցկագույն, հիրավի մեծ քաղաքներից մեկով»,- Մեդվեդեւի խոսքը մեջբերել Է Մոսկվայի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը:

Տոնական միջոցառումների ծրագիրը պետք Է սկսվեր Տվերյան փողոցով «Սպասկայա բաշնյա» փառատոնի 1200 մասնակիցների երթով, սակայն այն հարկադրված են եղել հետաձգել հորդառատ անձրեւի պատճառով:

Այդուամենայնիվ, երթն ուշացումով, բայց տեղի Է ունեցել: Մոսկվայի կենտրոնով՝ Պուշկինսկայայից մինչեւ Մանեժնայա հրապարակ, անցել են նվագախմբերի կոլեկտիվները Ռուսաստանից, Բելգիայից, Չինասանից, Իռլանդիայից:Ինչպես ավելի վաղ պատմել Է Մոսկվայի մշակույթի դեպարտաենտի ղեկավար Ալեքսանդր Կիբովսկին սեպտեմբերի 5-ին եւ 6-ին ՌԴ մայրաքաղաքում կանցկացվեն 500-ից ավելի միջոցառումներ: