18:32 , 5 սեպտեմբեր, 2015
Tert.am-ը գրում է.
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը բացառել է հարկերի բարձրացումը՝ հարյուր հազարավոր փախստականներին պահելու ծախսերը ֆինանսավորելու համար, որոնց մտադիր է ընդունել Գերմանիան։ Այս մասին կանցլերը հայտնել է Funke-Mediengruppe-ին տված հարցազրույցում։
Կանցլերի խոսքով՝ կառավարությունը շարունակում է հակված մնալ առանց նոր հարկերի, հավասարակշռված բյուջե ստեղծելու նպատակին։ Սպասվում է, որ 2015-ի արդյունքներով պետությունը կստանա մոտ 5 մլրդ եվրո ավելի շատ, քան նախատեսվում էր, գրում է Deutsche Welle-ն։
Մերկելը դրական է համարում այն փաստը, որ և՛ երկիրը, և՛ դաշնային շրջանները, և՛ առանձին համայնքները ցուցադրում են զարգացման լավ շարժ։
«Դա շատ է օգնում այն ժամանակ, երբ անհրաժեշտ է պատասխանել նոր, անսպասելի խնդիրներին։ Այժմ մենք, բնականաբար, պետք է կենտրոնանանք փախստականների խնդիրների լուծման վրա»,- ասել է Մերկելը։