Բերմունդյան եռանկյունու տարածքում անհետացած նավը վերահայտնվել է 90 տարի հետո


23:15 , 5 սեպտեմբեր, 2015

Կուբայի ծովափնյա պահակախումբը հայտարարել է, որ կղզուն մոտեցող լքված նավ է հայտնաբերել, որը, ենթադրվում է, 1925թ․-ի դեկտեմբերին անհետացած շոգենավն է. շատերն այն կապում են Բերմունդյան եռանկյունու լեգենդի հետ։

Կուբացի պաշտոնյաները նավն առաջին անգամ նկատել են մայիսի 16-ին Հավանայի արևմուտքում գտնվող ռազմական փակ տարածքում։ Նրանք բազմաթիվ անհաջող փորձեր են արել նավի անձնակազմի հետ կապվելու համար և վերջապես 3 պարեկային նավակներ են մոբիլիզացրել՝ այն կանգնեցնելու համար։

Երբ նրանք հասել են դրան, զարմանք են ապրել՝ պարզելով, որ նավն իրականում մոտ 100 տարվա հնություն ունեցող շոգենավն է, որը հայտնի է որպես «Cotopax»՝ անուն, որն ասոցացվում է Բերմունդյան եռանկյունու լեգենդի հետ։ Նավի վրա ոչ ոք չկար, և նավը թվում էր լքված էր արդեն տասնամյակներ շարունակ։

Նավի ամբողջական մանրակրկիտ հետազոտության արդյունքում հայտնաբերվել է նավապետի տեղեկամատյանը։ Եվ իրոք որ այն կապվում է «Clinchfield» նավարկության ընկերության հետ, ում պատկանում է «SS Cotopaxi»-ը։ Ինչևէ, այն ոչ մի հուշում իր մեջ չի պարունակել այն մասին, թե ինչ է պատահել նավի հետ այս ամբողջ 90 տարիների ընթացքում։

1925թ․-ի նոյեմբեի 29-ին «SS Cotopaxi»-ն դուրս եկավ Հյուսիսային Կարոլինայի Չարլսթոն բնակավայրից և ուղևորվեց Կուբայի Հավանա բնակավայր։ Նավը կազմված էր 32 հոգանոց անձնակազմից՝ նավապետ Մեյերի հրամանատարությամբ և բեռնված էր 2340 տոննա ածխով։ Նավարկության մեկնարկից երկու օր անց հայտարարեցին նավի անհետացման մասին, որից հետո 90 տարի դրա մասին ոչ ոք ոչինչ չէր լսել։

Նախարարների խորհրդի անդամ Աբելարդո Կոլոմեն հայտարարեց, որ Կուբայի իշխանությունները պատրաստվում են փորձաքննություն անցկացնել՝ նավի անհետացման ու վերահայտնվելու առեղծվածը բացահայտելու համար։

Շատ անհետացումներ մարդիկ կապում են պարանորմալ ու գերբնական երևույթների կամ այլմոլորակային արարածների հետ։ Չնայած այս տարօրինակ տեսությունների առկայությանը՝ շատ գիտնականներ մերժում են Բերմունդյան եռանկյունու գոյությունը և անհետացումների համար մեղադրում մարդկային գործոնին ու բնական երևույթներին։