Վերջին 10 տարում թոշակառուների ինտելեկտուալ մակարդակն աճել է


16:28 , 5 սեպտեմբեր, 2015

98424Վերջին տարիների ընթացքում տարեց մարդկանց ինտելեկտուալ մակարդակը բարձրացել է: Դրան նպաստել են ժամանակակից սարքերը, որոնք թոշակառուները ստիպված են եղել յուրացնել: Սակայն դա վատ ազդեցություն է թողնում տարեցների առողջության վրա, քանի որ նրանք շատ ժամանակ են անցկացնում էկրանների առաջ ու քիչ են շարժվում՝ հայտնում է rosbalt.ru-ն:

Գիտնականները հետազոտություն են անցկացրել 50-90 տարեկան մարդկանց շրջանում 2006-2011 թվականներին: Ավելի վաղ տարեցների 91%-ը խոստովանել է, որ չի կարողանում ճիշտ օգտվել բջջային հեռախոսներից, իսկ հաջորդ տարիների ընթացքում այդ ցուցանիշը կրճատվել է մինչև 24%: