Երեխան ողջ է մնացել հղի շան շնորհիվ, որը կերակրել է նրան իր կաթով, երբ նրա հարբած մայրը լքել է նրան


20:30 , 5 սեպտեմբեր, 2015

Չիլիում դաժանորեն լքված մանկահասակ երեխան կենդանի է մնացել հղի շան շնորհիվ, որը կերակրել է նրան իր կաթով։

Saved: This two-year-old boy (aboev) who has not been identified, was seen feeding from his neighbors dog, Reina, after his drunken mother allegedly left him without food or water in a mechanics workshop in Chile

Ականատեսները մեխանիկի աշխատանքային հրապարակում տեսել են, թե ինչպես է շունը կերակրում 2-ամյա տղային, ում նրա հարբած մայրը նրան առանց սննդի ու ջրի էր թողել։ Ոստիկանությունը, ժամանելով դեպքի վայր՝ մայրաքաղաք Սանտյագո, մերկ ու թերսնված երեխային տեղափոխել է 2000 կմ դեպի հյուսիս գտնվող Խուան Նոե տարածքային հիվանդանոց։

Նա մաշկային բորբոքումներ է ունեցել ու վարակված է եղել լվերով։

Expectant mother: Police were called to the scene and the naked infant was taken to Hospital Regional Dr. Juan Noé, 1,240 miles north of Santiago, where he was found to be malnourished. Above, Reina the dog

Պաշտոնյաները հավատացած են, որ տղան, ում տեսել են Ռեյնա անունով շան կողմից կերակրվելիս նավահանգստի աղքան շրջանում, փրկվել է սովամահությունից միայն շան կաթի շնորհիվ։

Հարևանների պնդմամբ՝ տղայի «մահացու հարբած» մայրը հայտնվել է այն ժամանակ, երբ երեխան հիվանդանոցում էր։

Ոստիկանության սպան լրատվամիջոցներին տված հարցազրույցի ժամանակ հայտնել է, որ երեխան ավելի ուշ դուրս է գրվել հիվանդանոցից ու ժամանակավոր տեղափոխվել տեղի մանկական խնամքի կենտորն։ Ինչևէ, նրա մայրը չի ձերբակալվել։

Ոստիկանության սպան բացատրել է, որ մորը չձերբակալելու պատճառն այն է, որ երեխայի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Երեխայի հայրն ավելի ուշ հայտնվել է հիվանդանոցում, սակայն նրա դերը պարզ չէ։ Պարզ չէ նաև, թե որտեղ են եղել երկու ծնողները, երբ երեխային լքված ու անօգնական հայտնաբերել են մեխանիկի աշխատանքային հրապարակում։

Bizarre sight: Officials believe the boy - who was seen feeding from Reina at this mechanics workshop (above) in a poor area of the port on Thursday - may have been saved from starvation by the dogs milk

Չիլիի ազգային ծառայության աշխատակցուհի Մարսելա Լաբրանյան արտահայտել է լքված երեխայի ճակատագրի մասին իր վրդովմունքն ու նշել, որ հազարավոր մարդիկ են ապրում խիտ բնակեցված այդ տարածքի հետնախորշերում։

Նա ստեղծված իրավիճակը դատապարտելի և անմարդկային է որակել՝ ավելացնելով, որ պարզ չէ՝ արդյո՞ք երեխան ողջ կմնար, եթե չլիներ կերակրող շունը։ 

Life saver: Speaking to the Star of Arica, Police Captain Diego Gajardo said the toddler displayed clear signs of abandonment. He was found in a malnourished state and was feeding from the canine (above), he said