Կրիստիան Էրիկսենը չի մասնակցի Հայաստանի դեմ խաղին


15:50 , 5 սեպտեմբեր, 2015

Եվրո 2016թ-ի ընտրական փուլի շրջանակներում Երևանում կայանալիք Դանիա-Հայաստան հանդիպումը բաց կթողնի հյուրերի ֆուտբոլիստ Քրիստիան Էրիկսենը: 

«Տոտենհեմի» ֆուտբոլիստը հանդիպմանը չի մասնակցի վնասվածքի պատճառով. տեղեկացնում է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:

Հայաստան-Դանիա հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 7-ին, Երևանում: