Սերժ Սարգսյանի հրամանագրով Հայկ Թևոյանը հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով


15:24 , 5 սեպտեմբեր, 2015

Lurer.com-ը գրում է.

Սերժ Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային Հայկ Կառլենի Թևոյանին՝ Հայրենիքի սահմանների պաշտպանության գործում ցուցաբերած խիզախության և անձնական արիության համար հետմահու Մարտական ծառայության մեդալով պարգևատրելու մասին: