14:55 , 5 սեպտեմբեր, 2015
Շատ հաճախ մեդիայի որոշ հրապարակումներ հայտնվում են հասարակության շրջանում, ստանում բոլորովին ուրիշ ձևափոխում։ Դրանք դառնում են ասեկոսե, խոսքից խոսք ստանում նոր երանգ ու սկսում են «ապրել ինքնուրույն կյանքով»։ Տարածվում են մարդկանց շրջանում, ովքեր համացանցի հետ քիչ առնչություն ունեն։
Սա էլ է հաղորդակցության շատ հետաքրքիր ու կարևոր միջոց, որը, որպես կանոն, ուշադրությունից դուրս է մնում, որովհետև չի հրապարակվում, չի երևում։